Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Զինամթերքի հայտնաբերման 25 դեպք․ Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Զինամթերքի հայտնաբերման 25 դեպք․ Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

1100
Տարածել

2021 թվականի մարտի 8-14-ն ընկած ժամանակահատվածում Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնը ստացել է 810 զանգ: Նախորդ շաբավա համեմատ զանգերի թիվը նվազել է 102-ով:

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նախորդ շաբաթվա համեմատ ավելացել է 3-ով: Գրանցված 4 ՃՏՊ-ի հետեւանքով զոհվել է երկու, տուժել է երկու մարդ: Գրանցվել է երկու հրդեհ, տուժածներ չկան:

Սոցիալ-կենցաղային պատահարները 44-ն էին, որոնց մեծ մասը կապված է եղել վերելակի եւ դուռ բացելու, ինչպես նաեւ ջրամատակարարման հետ:

Սակրավորները  շարունակում են հանրապետության տարածքը մաքրել չպայթած եւ վտանգ ներկայացնող ռազմամթերքից: Զենք-զինամթերքի վերաբերյալ գրանցվել է 25 կանչ: Այժմ ինժեներահետախուզական աշխատանքներ են տարվում հիմնականում լեռնային եւ անտառային հատվածներում, գյուղատնտեսական նշանակության դաշտերում: ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները վերջին մեկ շաբաթում հիմնականում գործել են Մարտակերտ քաղաքում եւ հարակից գյուղերում:

Նոյեմբերի 13-ից առայսօր շարունակում են Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում զոհված զինծառայողների աճյունների եւ անհետ կորած զինծառայողների որոնողափրկարարական աշխատանքները: Զինադադարից հետո հայտնաբերվել է 1499 աճյուն:

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությաուն