Սեպտեմբերի 4-11-ը Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 45 քաղաքացու:
1 մեքենա Երեւան քաղաքում իրականացրել է բնակչության ազդարարում՝ կորոնավիրուսի կանխարգելման եւ պաշտպանիչ միջոցների ճիշտ օգտագործման վերաբերյալ:
Գեղարքունիքի,Վայոց ձորի, Սյունիքի մարզերում անց է կացվել դիսպանսերիզացիա:
Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 38 մարդ` 18 փրկարար, 17 ընտանիքի անդամ, երեք՝ կենսաթոշակառու: