Գլխավոր ՀՀ ՆԳՆ 633 խորհրդատվություն, 2 ելք. ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

633 խորհրդատվություն, 2 ելք. ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

2813
Տարածել

Հուլիսի 31-ից օգոստոսի 7-ը արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տրամադրել 633 քաղաքացու: Վարչության մեկ մեքենա Երեւան քաղաքում շարունակել է իրականացնել բնակչության ազդարարում՝ կորոնավիրուսի կանխարգելման եւ պաշտպանիչ միջոցների ճիշտ օգտագործման վերաբերյալ:

Օգոստոսի 6-ին վարչության շտապօգնության մեքենան կատարել է 1 երթ՝ հիվանդին տեղափոխելով Ոստիկանության հոսպիտալ: Նույն օրը առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները թեստավորել են 8 փրկարար ծառայողի՝ COVID-19 վիրուսի հայտնաբերման նպատակով։

Բժիշկ-փրկարարները բուժապահովման նպատակով մասնակցել են երկու ահազանգի սպասարկման՝ Երեւանի Արցախի փողոցում եւ Մերգելյան ինստիտուտում բռնկված հրդեհների ժամանակ։

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 42 հոգի, որից՝ 18 ծառայող, 20` ծառայողի ընտանիքի անդամ, 4 կենսաթոշակառու: Դիմողներից 31-ը ուղեգրվել է ստացիոնար: