Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 232 զանգ կորոնավիրուսի մասին. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

232 զանգ կորոնավիրուսի մասին. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

2761
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության հոգեբանական աջակցության բաժինը հունիսի 1-8-ը ստացել է 252 զանգ, որից 240-ը՝ հոգեբանական աջակցության եւ ուղղորդման վերաբերյալ: Այս 240-ից 232-ը եղել է կորոնավիրուսով հնարավոր վարակվածության մասին:

Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. չորս զանգ՝ ինքնավնասման սպառնալիքի վերաբերյալ, երեք զանգ՝ ինքնասպանության փորձի վերաբերյալ եւ մեկական զանգ՝ հոգեկան խանգարումներով քաղաքացիների, բռնության, երեխաների խորհրդատվության, ալկոհոլիզմով տառապող քաղաքացիների, միջանձնային բնույթի խնդիրների վերաբերյալ։

Վերոնշյալ ժամանակահատվածում հոգեբանական աջակցության բաժնի աշխատակիցները տուժածներին եւ նրանց հարազատներին տեղում՝ դեպքի վայրում, հոգեբանական աջակցություն ցուցաբերելու նպատակով իրականացրել են 4 ելք. 2-ը՝ ինքնասպանության փորձի, մեկական ինքնավնասման սպառնալիքի եւ հոգեբանական ուղղորդման վերաբերյալ։

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։