Գլխավոր Միջոցառումներ Աստված պահապան բոլոր երեխաներին

Աստված պահապան բոլոր երեխաներին

3270
Տարածել

Հունիսի 1-ին նշվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Ըստ վարկածներից մեկի, 1925 թվականին Ժնեւում հենց հունիսի մեկին է անցկացվել երեխաներին նվիրված միջազգային սեմինարը: Նույն օր Սան-Ֆրանցիսկոյում որբ երեխաների համար տոնական միջոցառում է կազմակերպվել:

Սկսած 1950 թվականից տոնը նշվում է մեծ միջոցառումներով, աշխարհի տասնյակ երկրներում: Երեխաների պաշտպանության միջազգային օրը տոն լինելուց զատ եւ առաջին հերթին առիթ է հիշելու, որ երեխաների համար անվտանգ, դիմակայուն հասարակություն կառուցելու պարտավորություն ունենք: Պետք է ամեն ինչ անենք, որ երեխան մեծանա սիրով եւ հոգատարությամբ շրջապատված եւ արդյունքում դառնա մեր երկրի գիտակից, բանիմաց ու սրտացավ քաղաքացի:

Շնորհավոր ձեր տոնը սիրելի երեխաներ: Առողջ եղեք, ուրախ եղեք: Թող իրականանան ձեր բոլոր երազանքներն ու արդարանան բոլոր սպասումները: Աստված պահապան ձեզ:

Հ.Գ. Լուսանկարում Երեխաների պաշտպանության միջազգային օրվա դրոշն է