Գլխավոր ՀՀ ՆԳՆ Շարունակվում է ԱՆ-ի հետ համագործակցությունը․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

Շարունակվում է ԱՆ-ի հետ համագործակցությունը․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

2339
Տարածել

Մայիսի 8-14-ը Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության շտապօգնության բրիգադները կատարել են երկու երթ՝ Ծաղկաձորից Երեւան տեղափոխելով կարանտինն ավարտած կոնտակտավոր 3 փրկարարական ծառայողի եւ 3 քաղաքացու, «Զվարթնոց» օդանավակայանից դեպի մեկուսացման վայր են ուղեկցել 2 քաղաքացու։

911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն է տրվել 29 քաղաքացու: Վարչության 10 փրկարարական  ծառայող՝  4 բժիշկ եւ 6 բուժակ, շարունակել են հերթապահությունն Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի թեժ գծում։

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 25 մարդ՝ 17 փրկարար ծառայող, նրանց ընտանիքի 7  անդամ, ԱԻՆ 1 կենսաթոշառակու: Ստացիոնար բուժման է ուղեգրվել 11 հոգի։