Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 24 ահազանգ կորոնավիրուսի վերաբերյալ. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

24 ահազանգ կորոնավիրուսի վերաբերյալ. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

2764
Տարածել

Մայիսի 4-11-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության հոգեբանական աջակցության բաժինը ստացել է 48 զանգ, որից 28-ը՝ հոգեբանական աջակցության եւ ուղղորդման վերաբերյալ: Այս 28-ից 24-ը եղել են կորոնավիրուսիով հնարավոր վարակվածության մասին:

Բացի սրանցից ստացվել են նաեւ հետեւյալ զանգերը. յոթը՝ ինքնավնասման սպառնալիքի, հինգական՝ ինքնասպանության փորձի եւ հոգեկան խանգարումներով քաղաքացիների վերաբերյալ, մեկական՝ հրդեհի, միջանձնային բնույթի խնդիրների, ալկոհոլիզմով տառապող քաղաքացու վերաբերյալ:

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։