Գլխավոր ՀՀ ՆԳՆ Թեստավորում է անցել 58 փրկարար ծառայող․ ԱԻՆ բուժվարչությունն ամփոփում է շաբաթը

Թեստավորում է անցել 58 փրկարար ծառայող․ ԱԻՆ բուժվարչությունն ամփոփում է շաբաթը

2766
Տարածել

Ապրիլի 30-ից մայիսի 7-ը Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության շտապօգնության բրիգադները կատարել են 5 երթ՝ Ծաղկաձորից Արտաշատ եւ Վարդենիս քաղաքներ տեղափոխելով մեկուսացումն ավարտած կոնտակտավոր 17 փրկարար ծառայողի եւ 3 քաղաքացու։

911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն է տրվել 50 քաղաքացու։ Վարչության 5 բժիշկ եւ 6 բուժակ շարունակում են Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի» թեժ գծում իրենց հերթապահությունը։ 

Նախորդ շաբաթ բուժկանխարգելման բաժին դիմած փրկարար ծառայողներից եւ նրանց հարազատներից 18 հոգի ուղեգրվել է ստացիոնար բուժման։ 

Մայիսի 6-ին Պաշտպանության նախարարության հիգիենիկ համաճարակային ծառայությունում կազմակերպվել է 58 փրկարար ծառայողի թեստավորում՝ կորոնավիրուսի բացահայտման նպատակով։