Գլխավոր Միջոցառումներ Վարժանք «Կամար» բիզնես կենտրոնում

Վարժանք «Կամար» բիզնես կենտրոնում

2260
Տարածել

«Երկրաշարժի զոհերի հիշատակի եւ աղետների դիմակայունության օրվա» շրջանակներում կազմակերպվող միջոցառումների շարքում, դեկտեմբերի 10-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Երեւանի փրկարարական վարչությունը «Բիզնես կենտրոնի աշխատակիցների եւ  այցելուների պաշտպանության կազմակերպումը երկրաշարժի հետեւանքով առաջացած հրդեհի դեպքում» թեմայով վարժանք էր կազմակերպել Երեւանի «Կամար» բիզնես կենտրոնում: Ըստ վարժանքի սցենարի, տեղի է ունեցել երկրաշարք, որի հետեւանքով շենքում հրդեհ է բռնկվել:

Վարժանքին մասնակցում էին Երեւանի փրկարարական վարչության 1-ին եւ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատները՝ չորս միավոր տեխնիկայով, այդ թվում՝ մեկ ավտասանդուղք եւ շտապօգնության մեկ բրիգադ:

Վարժանքի ընթացքին հետեւում էր փրկարար ծառայության Երեւանի փրկարարական վարչության ղեկավարությունը, վարչության պետ, փ/ծ գնդապետ Առնոլդ Հարությունյանի գլխավորությամբ:

Ահազանգ ստանալուն պես փրկարարները ժամանեցին դեպքի վայր ու արագ կազմակերպեցին հրդեհաշիջում, տուժածների հայտնաբերում եւ տարհանում: Ըստ սցենարի, այրվող շենքում արգելափակված էր երեք մարդ: Փրկարարները գտան բոլոր երեքին էլ: Շենքի բակում կազմակեպվեց հաշվառման կետ, տուժածներին առաջին օգնության ցուցաբերում եւ հաշվառում, մինչ շտապօգնության մեքենան կհասներ ու տոօժածներին կտեղափոխեր բժշկական կենտրոններ:

Վարժանքը տեւեց մոտ 30 րոպե: Նպատակն էր օժանդակել հրամանատարական կազմի մարտավարական մտածելակերպի զարգացմանը, նպաստել հրդեհների ժամանակ ուժերի եւ միջոցների ղեկավարման ունակությունների կատարելագործմանը, «Կամար» բիզնես կենտրոնի աշխատակազմի տեսական եւ գործնական ունակությունների կատարելագործմանը:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ