Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

2320
Տարածել

Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 5-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի տարածքներում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել։

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ՝

 

  • Հոկտեմբերի 29-ին Իրանի Խոյ քաղաքից 44 կմ հարավ-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ, Թուրքիայի Վան քաղաքից 20 կմ հյուսիս-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ։
  • Նոյեմբերի 4-ին Վրաստանի Նինոծմինդա քաղաքից 15 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս գրանցվել է 6.0 եւ ավելի մագնիտուդով յոթ երկրաշարժ: Հոկտեմբերի 29-ին, 31-ին 6.6 եւ 6.5 մագնիտուդով  երկրաշարժեր են գրանցվել Ֆիլիպինների Մինդանաո կղզում` Դավաո քաղաքից 61 կմ շառավղով սահմանափակված տարածքում: Երկրաշարժերին հետեւել է 4 եւ ավելի մագնիտուդով 48 երկրաշարժ: Երկրաշարժերի հետեւանքով զոհվել է 21 մարդ, տուժել` 432-ը: Ստորգետնյա ցնցումները վնասել են մոտ 30 հազար ենթակառուցվածքային օբյեկտներ, այդ թվում՝ 1000 դպրոց եւ 20-ից ավելի ճանապարհներ, կամուրջներ: Նոյեմբերի 2-ին, 5-ին 6.1 եւ 6.3 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություններ են գրանցվել Հարավային Սանդվիչյան կղզիներում: Նոյեմբերի 4-ին 6.1 եւ 6.6 մագնիտուդով երկրաշարժեր են տեղի ունեցել համապատասխանաբար Չիլիի Կոկիմբո տարածաշրջանի Չոապա նահանգի Իլյապել քաղաքից 18 կմ հարավ-արեւմուտք եւ Պոլինեզիայում` Տոնգայի պետության տարածքում: Հաջորդ օրը 6.0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վանուատուի Սոլա գյուղից 38 կմ դեպի հյուսիս-արեւելք: Վերջին հինգ երկրաշարժի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

 

ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»