Գլխավոր ՀՀ ՆԳՆ ԱԻՆ-ը կմասնակցի ոռոգման համակարգի զարգացման եւ ջրամբարաշինության ծրագրերին

ԱԻՆ-ը կմասնակցի ոռոգման համակարգի զարգացման եւ ջրամբարաշինության ծրագրերին

2632
Տարածել

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը մշակել է «Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի զարգացմանն ուղղված» հայեցակարգ եւ գործողությունների ծրագիր եւ «Հայաստանի Հանրապետության ջրամբարաշինության եւ պաշարների կառավարման հայեցակարգ» եւ գործողությունների ծրագիր: Նախագծերը դրված են հանրային քննարկման: Երկու ծրագրում էլ անելիք ունի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ոռոգման համակարգի զարգացման հայեցակարգի նպատակներն են. ջրային ռեսուրսների եւ ոռոգման համակարգերի կառավարումը, ջրօգտագործողներին կայուն ռեժիմով եւ ծավալով ջրամատակարարման ապահովումը, ջրախնայողությունը, ջրաշրջանառության պլանավորումը, հիդրոտեխնիկական կառույցների կառավարման արդյունավետության բարձրացումը, ջրաչափության հիմնախնդիրների կարգավորումը, ջրի կառավարման ծրագրի արդիականացումը, տեխնիկական եւ արտադրական կորուստների կրճատումը, նորմավորումը, հակահեղեղային միջոցառումների իրականացումը եւ այլն: 2019-2025 հատվածի համար նախատեսված է 12 գործողություն: ԱԻՆ-ը կմասնակցի հետեւյալ գործողություններին. գոյություն ունեցող ջրաչափական դիտակետերի գույքագրում, չգործող դիտակետերի վերականգնում, յուրաքանչյուր դիտակետի անձնագրավորում, նոր ջրաչափական դիտակետերի կառուցում, որը կապահովի բոլոր ջրաղբյուրներից ջրառի ճիշտ հաշվառում:

Հայաստանի Հանրապետության ջրամբարաշինության եւ պաշարների կառավարման հայեցակարգի նպատակներն են. ջրային պաշարների օգտագործումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ միջազգային պայմանագրերի համաձայն, ջրերի օգտագործումը, ավանդական՝ ջրահոսքի հունի սահմաններում պատմական, ոչ արդյունահանման նպատակով, գյուղատնտեսական՝ ոռոգման, արոտավայրերի ջրարբիացման, անասնապահության եւ այլ ոչ արդյունաբերական ջրապահանջի կարիքների բավարարումը, էներգետիկ` էներգիայի արտադրության ջրապահանջի կարիքների բավարարումը, ջրի ռեկրեացիոն օգտագործումը՝ ջուր մարզական, սիրողական ձկնորսության, լողի, նավարկության եւ գեղագիտական վայելքի համար եւ այլն: Այս ծրագրով նախատեսված է վեց գործողությունը: ԱԻՆ-ը կմասնակցի ջրամբարի պատվարի փլուզման դեպքում արձագանքման օրինակելի պլանի մշակման աշխատանքներին: