Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Թունավորումներ․ կարիճ

Թունավորումներ․ կարիճ

669
Տարածել

Հայաստանում հանդիպում է երեք տեսակ կարիճ՝ դեղին, սեւ եւ խայտաբղետ։ Այս տեսակի կարիճների խայթոցները մահացու չեն մարդու համար։ Մահացության դեպքերը հիմնականում կապված են սուր ալերգիկ ռեակցիաների հետ։ Կարիճները հիմնականում խայթում են մայիս-հոկտեմբեր ժամանակահատվածում։ Խայթոցի նշաններն են՝ խայթած տեղում մուգ կարմիր կետ, որը մեծանում է, եւ 2 ժամ հետ նրա տրամագիծը կազմում է մոտ 30 մմ, ուժեղ ցավ, բուշտ կամ այտուց խայթոցի շրջանում, գլխացավ, գլխապտույտ, սրտխառնոց, փսխում, ցավ որովայնի շրջանում, մարմնի ջերմաստիճանի բարձրացում, կլման եւ շնչառության դժվարացում, քրտնարտադրություն, անկանոն անոթազարկ։

Առաջին օգնությունը

  • Լվացեք վերքը եւ պահեք մարմնի այդ հատվածը սառը ջրի տակ։
  • Այտուցը նվազեցնելու նպատակով դրեք սառցապարկ կամ սառը թրջոց։ Մաշկի վնասումը կանխելու նպատակով սառցապարկի եւ մաշկի միջեւ տեղադրեք որեւէ գործվածք։
  • Ահազանգեք շտապօգնություն, վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալներն ու փոխանցեք բժիշկներին։