Գլխավոր ՀՀ ՆԳՆ 261,382 միլիոն ԱԻ նախարարությանը

261,382 միլիոն ԱԻ նախարարությանը

1310
Տարածել

Այսօր, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության առաջարկով, կառավարությունը որոշել է ԱԻՆ-ին տրամադրել լրացուցիչ 261,382 միլիոն դրամ:

Ըստ ԱԻ նախարարության, Հայաստանում 2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ հրդեհների կանչերի թիվը նախորդ տարվա համեմատությամբ աճել է առավել քան կրկնակի անգամ, աճը պահպանվում է:  Հրդեհների քանակի եւ ծավալի ճի պատճառով հրշեջ-փրկարարական ջոկատները շատ դեպքերում արձագանքում են հարակից տարածքները սպասարկող ջոկատների կանչերին: Վառելիքի ծախսի ավելացումը պայմանավորված է նաեւ հրշեջ-փրկարարական ավտոմեքենաների թվաքանակի աճով՝ 2019 թվականին Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրվել է 28 միավոր հրշեջ-փրկարարական տեխնիկա՝ ավտոբաքեր, ավտոսանդուղքներ, փրկարարական մեքենաներ՝ հագեցած անհրաժեշտ գույքով եւ փոքր մեխանիզացիայով: Մինչեւ տարեվերջ Ճապոնիայի կառավարության կողմից հատկացվելու են եւս 22, իսկ Ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնի կողմից` 26 միավոր հրշեջ-փրկարարական տրանսպորտային միջոցներ:

Նշված գումարը կծախսվի հետեւյալ ուղղություններով.

Վառելանյութ՝  42,325 միլիոն դրամ

Բուսածածկ դժվարամատչելի վայրերի հրդեհների համար պարզագույն հրդեհաշիջման միջոցներ ( 150 հատ բենզինային եւ 350 հատ մեխանիկական ուսապարկ-սրսկիչներ)՝ 14,7 միլիոն դրամ

530 լրակազմ մարտական հագուստ՝ 95,4 միլիոն դրամ

Փրփրահեղուկ, փողրակներ, պարաններ, գայլիկոններ, սահմանափակող արկղեր շղթաներ, կենդանիներ քնեցնող սարքեր՝ 22,230 միլիոն դրամ

Ներկառուցված տեսախցիկներով 130 սաղավարտ՝ 28,6 միլիոն դրամ

Բենզինային շարժիչով շղթայավոր 200 սղոց՝ 12 միլիոն դրամ

Համակարգիչային սարքավորումներ, գրասենյակային գույք, շարժական տնակներ, հեռադիտակներ՝ 23,4 միլիոն դրամ եւ այլն: