Գլխավոր ՀՀ ՆԳՆ ԱԻՆ-ը կմասնակցի Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության մշակմանը

ԱԻՆ-ը կմասնակցի Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության մշակմանը

1117
Տարածել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 16-ի 935-Ա որոշմամբ ստեղծվել է Հայաստանի հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախումբ, հաստատվել են հանձնախմբի կազմը եւ գործունեության կարգը:

Հանձնախմբի նախագահը ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն է, անդամներն են բոլոր նախարարները, պետական տարբեր գերատեսչությունների՝ ոստիկանություն, զինված ուժերի գլխավոր շտաբ, ազգային անվտանգության ծառայություն եւ այլն, ղեկավարները:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության նախագիծը Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի հավանությանը կներկայացվի մեկ տարվա ընթացքում:

Հայաստանի հանրապետության ազգային անվտանգության գործող ռազմավարությունն ընդունվել է 2007 թվականի հունվարի 26-ին: Փորձագետների կարծիքով, գործող ռազմավարությունը հնացած է: Մասնավորաբար՝ «Անդամակցությունը միջազգային կազմակերպություններին» բաժնում խոսք չկա «Եվրասիական տնտեսական միության» հետ հարաբերությունների մասին: Մենք ԵԱՏՄ անդամ ենք 2014 թվականից:

Գործող ռազմավարությամբ, Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող ռիսկերի թվում են համաճարակները, բնական եւ տեխնածին աղետները եւ կարեւորվում է ճառագայթային, սուր վարակիչ, համաճարակային հիվանդությունների, կենսաբանական ահաբեկչության ու այլ բացասական երեւույթների կանխարգելումը, Հայաստանի տարածքում սեյսմիկ ռիսկի ծրագրված նվազեցումը: