Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Թունավորումներ․ միջատների խայթոցներ

Թունավորումներ․ միջատների խայթոցներ

2721
Տարածել

Ամռան շոգին ակտիվ են միջատները: Նրանք ամենուր են՝ այգում, փողոցում, փակ տարածքներում: Նրանց հետ շփումից խուսափելն անհնար է ու այդ իսկ պատճառով գրանցվում են միջատների խայթոցներ: Մեղուների, իշամեղուների եւ այլ միջատների խայթոցները բավականին ցավոտ են։ Բացի դրանից՝ դրանք կարող են լուրջ վտանգ ներկայացնել ալերգիա ունեցող որոշ մարդկանց կյանքի համար։ Ավելի վտանգավոր են այն դեպքերը, երբ միջատը խայթում է մարդու բերանի խոռոչը, որովհետեւ այդ դեպքում զարգանում է վերին շնչուղիների այտուց եւ շնչառության դժվարացում։ Միջատի խայթոցի նշաններն են՝ խայթած տեղի առկայություն, խայթը կամ մաշկի վրա երեւացող գունավոր պարկիկը, ցավ, այտուց եւ կարմրություն խայթոցի շրջանում, ալերգիկ ռեակցիաներ, որոնք արտահայտվում են քորով, ցանով, կոպերի այտուցով, շնչառության դժվարացումով եւ գիտակցության տարբեր խանգարումներով։

Առաջին օգնությունը

  • Հեռացրեք միջատը մաշկի վրայից։ Եթե մաշկի վրա երեւոմ է խայթը, զգուշորեն հեռացրեք այն։ Բռնեք խայթի ստորին հատվածից այնպես, որ ճնշում չգործադվի խայթի պարկիկին։ Խայթի պարկիկի վրա ճնշումը կարող է բերել թունավոր պարկիկի ճզմվելուն եւ նպաստել թունավորման տարածմանը։
  • Լվացեք խայթոցի շրջանը ջրով եւ օճառով։ Ծածկեք այն մաքուր գործվածքով։
  • Եթե տուժածը գերզգայուն է միջատի խայթոցի նկատմամբ, ապա ճնշումով վիրակապեք եւ հնարավորինս անշարժացրեք վնասված մասը։
  • Խայթոցի շրջանում դրեք սառը թրջոց կամ սառցապարկ։
  • Եթե խայթոցը տեղակայված է պարանոցի եւ բերանի շրջանում, ապա տուժածին կում-կում խմեցրեք մեծ քանակությամբ սառը ջուր՝ վերին շնչուղիների այտուցը կանխելու համար։
  • Ահազանգեք շտապօգնություն, վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները եւ դրանք փոխանցեք բժիշկներին։

ՀԻՇԵՔ

Ճիշտ արձագանքը փրկության գրավականն է: