Հունիսի 5-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի պետական քոլեջում անցկացվեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն «Փլուզված շենքում որոնողափրկարարական եւ վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը» թեմայով: Նպատակն էր կատարելագործել արձագանքող ուժերի գործնական հմտությունները փրկարարական եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներում, սերտացնել համագործակցությունն արձագանքող ուժերի միջեւ: Ներգրավված էին Տավուշի մարզային փրկարարական վարչության քաղաքային որոնողափրկարարական՝ ՔՈՓ թիմից մեկ եւ Նոյեմբերյանի թիվ 64 հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, ոստիկանության, շտապօգնության, «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Գազպրոմ Արմենիա», «Վեոլիա ջուր» ընկերությունների տարածքային մասնաճյուղերի աշխատակիցներ, Նոյեմբերյանի պետական քոլեջի դասախոսական եւ ուսանողական անձնակազմերը:
Ըստ սցենարի՝ կատարվում է արձագանքող ուժերի ազդարարում, հավաք եւ մեկնում դեպքի վայր: Տեղում քոլեջի տնօրենը մասնակիցներին ներկայացնում է ստեղծված իրավիճակը, տարհանված եւ բացակա անձնակազմի վերաբերյալ տվյալներ: Իրականացվում են հետախուզություն, հրդեհաշիջման, որոնողափրկարարական եւ վթարավերականգնողական աշխատանքներ 6 ուսումնական տեղամասում:
Աշխատանքը գնահատվեց բավարար։
Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները տրամադրել են փրկարարները