Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Թունավորումներ. ներարկվող նյութեր

Թունավորումներ. ներարկվող նյութեր

2671
Տարածել

Ներարկվող նյութերը մարդու մարմին են թափանցում արյան կան հյուսվածքների մեջ անմիջական ներարկման միջոցով: Դա կարող է տեղի ունենալ օձերի կծելու, կարիճների եւ միջատների (մեղու, իշամեղու եւ այլն) խայթելու կամ դեզամիջոցների սխալ ներարկման հետեւանքով: Սակայն ավելի հաճախ են օձերի կծածի, կարիճների ու միջատների խայթոցի դեպքերը: Եթե ենթադրում եք, որ տուժածը թունավորված է, փորձեք ճշտել հետեւյալ հարցերի պատասխանները` ինչ թույն է թափանցել մարմին, ինչ քանակությամբ, ինչպես, երբ, ինչպիսին էր տուժածի վիճակը մինչեւ թունավորումը (հիվանդություններ, հղիություն եւ այլն): Պատասխանները գրի առեք եւ փոխանցեք բժիշկներին:

Թունավորման դեպքում

  • Զննեք շրջապատը եւ համոզվեք, որ այն անվտանգ է: Եթե կասկածում եք, տուժածին տեղափոխեք անվտանգ վայր:
  • Եթե շրջապատում կան նոր բացված դեղատուփեր, արկղեր, սրվակներ, հավաքեք դրանք եւ հանձնեք բժիշկներին:
  • Ահազանգեք շտապօգնություն եւ բժիշկներին, հաղորդեք դեղատուփերի վրա գրված անունները:
  • Մինչեւ շտապօգնության ժամանելը վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները եւ փոխանցեք բժիշկներին:

Թունավորումը երբեմն մահվան պատճառ է դառնում, սակայն եթե հետեւեք այս պարզ կանոններին, զգալիորեն կնվազեցնեք մահվան հավանականությունը:

ՀԻՇԵՔ

Ճիշտ արձագանքը փրկության գրավականն է: