Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարներն քաղաքացու մատից հանել են մատանին

Փրկարարներն քաղաքացու մատից հանել են մատանին

2495
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 374 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», «Սանիթեք», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 74 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 21 կեղծ կանչ:

Փրկարարները 149 կենցաղային կանչ են ստացել, որից 90-ը փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ, Նոր Նորք վարչական շրջաններում եւ Շիրակում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Տարբեր վայրերում արգելափակված 3 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 3 մարդ: 16 օձ է հայտնաբերվել եւ տեղափոխվել անվտանգ տարածք:

Այլ կանչեր. Կենտրոնի փրկարարներնը կեսգիշերն անց ահազանգ են ստացել, որ Երվանդ Քոչարի փողոցի շենքերից մեկի մի բնակչի մատանին մնացել է մատին, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարարները մատանին դուրս են բերել կնոջ մատից:

Շիրակի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Ազատան գյուղի լճի մոտակայքում հայտնաբերվել է արկանման առարկա: Պարզվել է, լճի մոտակայքում հայտնաբերվել է 82մմ տրամաչափի հրետանային, կորոզիայի ենթարկված արկ՝ առանց պայթուցիչի, որը տեղափոխման համար վտանգ չի ներկայացնում: Արկը տեղափոխվել է ոստիկանության Ախուրյանի բաժին:

Անցած շաբաթ փրկարարները դպրոցներում եւ այլ հաստատություններում կազմակերպել են «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը», «Աղետների ռիսկերի նվազեցման պլանների կիրառելությունը» եւ այլ թեմաներով ուումնավարժանքներ եւ դասընթացներ: