Գլխավոր ՀՀ ՆԳՆ ԱԻՆ-ը կմասնակցի «Երեւան քաղաքի վերելակների փոխարինում» ծրագրին

ԱԻՆ-ը կմասնակցի «Երեւան քաղաքի վերելակների փոխարինում» ծրագրին

571
Տարածել

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ, «Երեւան քաղաքի վերելակների փոխարինում» ծրագրի իրականացման լայնածավալ աշխատանքները համակարգված մեխանիզմով իրագործելու նպատակով, ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ տարբեր պետական կառույցների եւ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Խմբում ընդգրկված է նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչը՝ փոխնախարար Արա Նազարյան:

Աշխատանքային խմբի գործառույթներն են. վերելակային տնտեսության հիմնախնդիրների լուծման, բազմաբնակարան շենքերի վերելակների փոխարինման ծրագրի, օրենսդրական փոփոխությունների, ֆինանսական միջոցների ներգրավման մեխանիզմերի մշակում, տեխնիկական կանոնակարգերի եւ անվտանգության ժամանակակից չափորոշիչների, վերելակների անվտանգ սպասարկման մեխանիզմների մշակում եւ այլն: