Գլխավոր Ուսուցողական նյութեր Վասն երկրի անվտանգության մակարդակի բարձրացման

Վասն երկրի անվտանգության մակարդակի բարձրացման

2958
Տարածել

Ապրիլի 16-19-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացված «Փախստականներ ընդգրկող արտակարգ իրավիճակներին պատրաստվածությունը, արձագանքումը եւ գործողությունների համակարգումը» թեմայով վերապատրաստման դասընթացի մասնակիցներն այսօր ստացան իրենց հավաստագրերը:

Դասընթացի մասնակիցներին շնորհավորեցին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը, փրկարար ծառայության տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Արտավազդ Դավթյանն ու դասընթացավար, ամերիկյան Ինտերուորքս (InterWorks) կազմակերպության ներկայացուցիչ Չարլզ Դյուֆրեյնը:

Համլետ Մաթեւոսյան- Ակադեմիան պատրաստ է ոչ միայն տարածք տրամադրել, այլ խորհուրդներով եւ գիտական նյութերով օգնել կարողությունների զարգացմանը:

Արտավազդ Դավթյան- ՀՀ ԱԻՆ-ը մշակել է «Խոշոր աղետների կամ ռազմական գործո­ղությունների հետեւանքով առաջացած միգրացիոն հոսքերի կառավարման գործողությունների պլան»: Հուսով ենք այն շուտով կհաստատվի: Մեր պատրաստվածության բարձրացումը բերում է երկրի անվտանգության մակարդակի բարձրացման:

Չարլզ Դյուֆրեյն- Տպավորված եմ դասընթացի մասնակիցների ակտիվությամբ եւ ներկայացրած առաջարկներով: Կուզեի էլի գալ Հայաստան:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ