Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ

1781
Տարածել

2019 թվականի Ապրիլի 10-16-ը ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 1 երկրաշարժ. Ապրիլի 12-ին Հայաստանում՝ Ելփին գյուղից 8 կմ հարավ-արեւելք։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 16 երկրաշարժ՝

Ապրիլի 10-ին Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 31 կմ հյուսիս-արեւելք եւ Ադրբեջանում՝ Շեքի քաղաքից 12 կմ արեւմուտք 3 բալ ուժգնությամբ։

Ապրիլի 11-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 24 կմ արեւելք եւ 32 կմ արեւելք 3 բալ ուժգնությամբ, իսկ 28 կմ արեւելք 3-4 բալ ուժգնությամբ։

Ապրիլի 12-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 29 կմ հարավ-արեւելք, 31 կմ հարավ-արեւելք, 43 կմ հարավ-արեւելք եւ 35 կմ արեւելք 3 բալ ուժգնությամբ, 44 կմ հարավ-արեւելք 3-4 բալ ուժգնությամբ, 29 կմ հյուսիս-արեւելք 5 բալ ուժգնությամբ, իսկ 33 կմ հարավ-արեւելք 5-6 բալ ուժգնությամբ։

Ապրիլի 14-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 47 կմ հյուսիս-արեւելք 4 բալ ուժգնությամբ եւ 16 կմ հարավ-արեւելք 3 բալ ուժգնությամբ։

Ապրիլի 15-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 33 կմ հյուսիս-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ։

Ապրիլի 16-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 42 կմ հարավ-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս գրանցվել է 6 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է երկու երկրաշարժ: Ապրիլի 11-ին 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայում` Միյակո քաղաքից 146 կմ հյուսիս-արեւելք: Հաջորդ օրը Ինդոնեզիայի տարածքում` Սուլավեսի կղզու Լուվուկ քաղաքից 97 կմ դեպի հարավ տեղի է ունեցել երկրաշարժ, որն ունեցել է 6,8 մագնիտուդ: Հայտարարված հնարավոր ցունամիի վտանգը որոշ ժամանակ անց հերքվել է: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»