Գլխավոր ՀՀ ՆԳՆ Փրկարարները որակավորում են ստանում

Փրկարարները որակավորում են ստանում

2798
Տարածել

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով՝ մարտի 25-ից ապրիլի 8-ը Փրկարար ծառայության Երեւան քաղաքի փրկարարական վարչության ստորաբաժանումներում անցկացվում են որակավորման քննություններ։

Ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Փրկարար ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ։ Խմբում ընդգրկված են նաեւ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոռեկտոր, փ/ծ գնդապետ Գեւորգ Հովակիմյանը, փրկարարական ֆակուլտետի դեկան, փ/ծ գնդապետ Ռադիկ Մխիթարյանը, փրկարարական ֆակուլտետի ամբիոնի վարիչ, փ/ծ գնդապետ Կարեն Զիրաքյանը, փրկարարական ֆակուլտետի դոցենտ Հովհաննես Բադալյանը։

Ծառայողներին կշնորհվեն «Փրկարար», «1-ին», «2-րդ», «3-րդ» կարգի փրկարար եւ «Միջազգային կարգի փրկարար» որակավորման դասեր։

Մարզային փրկարարական ստորաբաժանումներում քննություններ կլինեն հաջորդիվ։

Մանրամասներն՝ առաջիկայում:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Վարհամ ԱՎՈՅԱՆԻ