Գլխավոր Միջոցառումներ Վարժանք ֆինանսատնտեսագիտական քոլեջում (լուսանկարներ)

Վարժանք ֆինանսատնտեսագիտական քոլեջում (լուսանկարներ)

2964
Տարածել

Մարտի 25-ին տարհանման հատուկ տակտիկական ուսումնավարժանք էր կազմակերպվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Երեւանի պետական ֆինանսատնտեսագիտական քոլեջում:

Վարժանքի սցենարի համաձայն, Հայաստանի վրա օդային հարձակում է եղել, տուժել է նաեւ քոլեջի շենքը, կազմակերպվում է տարհանում, սակայն շենքում կան կոտրվածքներ եւ այլ վնասվածքներ ստացած ուսանողներ եւ աշխատակիցներ: Փրկարարները դուրս են բերում նրանց, տեղում աշխատում են հոգեբանները:

Քոլեջում սովորում է 628 ուսանող, վարժանքին մասնակցում էր ուսանողների եւ դասախոսների գերակշիռ մասը, չէին մասնակցում արտադրարական պրակտիկայի մեջ գտնվող խմբերը: Վարժանքին հետեւում էին փրկարարները, ոստիկանները, ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողները:

Ֆինանսատնտեսագիտական քոլեջի քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ Անի Տերտերյանի խոսքով, վարժանքը կազմակերպվել է «Արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության պլան-ժամանակացույցի» համաձայն: Քոլեջում նախկինում էլ կազմակերպվել են քաղաքացիական պաշտպանության թեմայով վարժանքներ, նաեւ այլ կառույցների հետ համատեղ: Այս տարի կկազմակերպվեն նաեւ դասախոսություններ, քննարկումներ:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ