Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Գիտակցության խանգարումներ․ ԿԱԴ-1

Գիտակցության խանգարումներ․ ԿԱԴ-1

648
Տարածել

Գիտակցության բացակայության դեպքում տուժածի համար ամենահարմարը կողքի ապահովության դիրքն է՝ ԿԱԴ։ Այդ դիրքը հնարավորություն է տալիս ապահովել շնչուղիների անցանելիությունը եւ օդի մուտքը շնչուղիներ, դատարկել բերանի խոռոչի պարունակությունը։ Օգնություն ցուցաբերելիս պետք է զգույշ լինել, օրինակ՝ չոլորել ողնաշարը։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել տուժածի գլխին եւ պարանոցին։ Եթե տուժածն ակնոցով է, ապա կողքի ապահովության դիրքի բերելիս նախօրոք հեռացրեք ակնոցը։

Անգիտակից տուժածին կողքի ապահովության դիրքի բերելու երկու հիմնական ձեւ կա․ տարբերություն չկա, թե որ կողքի վրա դուք կշրջեք տուժածին, սակայն եթե տուժածը հղի կին է, ապա նրան պետք է շրջել ձախ կողմի վրա, քանի որ աջ կողմի վրա շրջելու դեպքում պտղի գործադրած ճնշման հետեւանքով խանգարվում է մոր արյան շրջանառությունը։ Եթե տուժածն ունի վնասվածքներ, ապա մի շրջեք նրան վնասված կողմի վրա։ Բացառությամբ կրծքավանդակի վնասվածքների։ Կամ եթե տուժածի ականջից արյուն կամ այլ հեղուկ է հոսում, նրան շրջում են հենց վնասված կողմի վրա։ Եթե տուժածի գեր է՝ շատ ծանր, մի հոգին կդժվարանա նրան կողքի ապահովության դիրքի բերել։ Այս դեպքում խնդրեք որեւէ մեկին օգնել ձեզ՝ տուժածին շրջելու ժամանակ պահել նրա գլուխը։

Կողքի ապահովության դիրքի բերելու առաջին տարբերակը․ կանգնեք կամ ծնկի իջեք տուժածի կողքին՝ մոտավորապես նրա մարմնի միջնամասում։ Մի ձեռքով բռնեք ձեզ մոտ գտնվող նրա կոնքազդրային հոդից եւ փոքր-ինչ բարձրացրեք։ Մյուս ձեռքով ուղղեք տուժածի նույն կողմի ձեռքի դաստակը՝ ափով դեպի վեր եւ հնարավորինս խորը հրեք բարձրացրած ազդրի տակ։ Ծալեք տուժածի՝ ձեզ մոտիկ գտնվող ոտքը ծնկային հոդում՝ հնարավորինս մոտ բերելով ոտնաթաթը կոնքին։ Դա կկանխի տուժածի չափից ավելի շրջվելը եւ որովայնի վրա պառկելը։ Պինդ բռնեք տուժածի հակառակ կողմի ուսը եւ կոնքն այնպես, որ կարողանաք համաչափ շրջել նրան։ Շրջելուց հետո հենեք նրան ձեր ոտքերին։ Տուժածի ազդրի տակ գտնվող ձեռքը բռնեք արմունկից, դաստակից ու զգուշորեն ծալեք՝ հենելով դաստակը մեջքին։ Այսպիսով նա պառկում է ոչ թե իր ձեռքի արտաքին մակերեսի, այլ ուսի վրա։ Այսպիսով նրա դիրքն ավելի կայուն է։ Տուժածի շնչուղիների անցանելիության ապահովման համար բռնեք նրա ճակատից եւ կզակից, գլուխը զգուշությամբ հետ տարեք՝ միաժամանակ դեպքը շրջելով դեպի ներքեւ։ Տուժածին շրջելուց հետո վերեւում հայտնված ձեռքը ծալեք արմունկում եւ, ափը դնելով կզակի տակ, կայունացրեք նրա գլուխն այս դիրքում եւ բացեք բերանը։