Գլխավոր Վերլուծություն Անցած 7 օրում Հայաստանում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ մեկ...

Անցած 7 օրում Հայաստանում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ մեկ երկրաշարժ

512
Տարածել

Դեկտեմբերի 12-18-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ եւ ավել ուժգնությամբ մեկ երկրաշարժ է գրանցել, մասնավորապես՝ դեկտեմբերի 15-ին Վեդի քաղաքից 19 կմ արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 3 երկրաշարժ՝

Դեկտեմբերի 12-ին Իրանի Թավրիզ քաղաքից 13 կմ արեւելք՝ 4-5 բալ ուժգնությամբ։
Դեկտեմբերի 17-ին Ադրբեջանի Գյանջա քաղաքից 22 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։
Դեկտեմբերի 18-ին Իրանի Մարանդ քաղաքից 36 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս գրանցվել է 6.0 եւ ավելի մագնիտուդով երկու երկրաշարժ դեկտեմբերի 16-ինԻնդոնեզիայի Պապուա Նոր Գվինեայի Աբերպուրա քաղաքից 135 կմ դեպի հարավ՝ 6.1 մագնիտուդով, դեկտեմբերի 19-ին Խաղաղ օվկիանոսի Զատկի կղզու հարավ-արեւելյան տարածքում՝ 6.2 մագնիտուդով: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

Դեկտեմբերին 16-ին 5.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Չինաստանի Սիչուան նահանգի հարավ-արեւմտյան մասում՝ Թաիփինգ քաղաքից 98 կմ արեւմուտք: Երկրաշարժի հետեւանքով տուժել է առնվազն 17, տարհանվել 386 մարդ։ Վնասվել է ավելի քան 6900 տնային տնտեսություն, որոնցից 15-ը` ամբողջովին ավերվել: Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են ավելի քան 1200 մարդ, այդ թվում` 330 հրշեջ:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»