Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Պատահարներ ջրում.

Պատահարներ ջրում.

1119
Տարածել

Եթե ջուրն եք ընկել

Եթե պատաhաբար, անզգուշորեն, անուշադրության պատճառով ջուրն եք ընկել, աշխատեք խուճապի չմատնվել, փորձեք օգնություն կանչել եւ մնալ ջրի երեսին: Ծանր հագուստը կարող է թրջվել եւ, էլ ավելի ծանրանալով, խանգարել ձեզ, իսկ ահա թեթեւ հագուստը կարող է օգնել: Եթե հաջողեք ձեր թեթեւ շապիկի փեշը դնել անդրավարտիքի գոտու մեջ եւ փչեք վզի բացվածքից ներս, ապա ուսերի հատվածում կառաջանան օդային բարձիկներ, որոնք կօգնեն մնալ ջրի երեսին: Ջրում դժբախտ պատահարից զերծ մնալու համար հինգ հիմնական քայլ կա:

  1. Ջրավազանների ափերին, ջրի մոտ երբեք երեխաներին մի թողեք առանց հսկողության:
  2. Ջրավազանների ափերին, ջրի մոտ հանգստանալիս ձեզ հետ տարեք ջրափրկարարական միջոցներ, օրինակ՝ օդով լցված փրկօղակ:
  3. Անգամ եթե հրաշալի լողորդ եք, եւ ձեզ համար «ծովը ծնկներից է», ոչ մի դեպքում միայնակ մի մտեք ջուրը:
  4. Անգամ եթե «հազիվ մի թաս» ալկոհոլ եք օգտագործել` ջուրը մի մտեք:
  5. Ջրում «արի իրար խեղդենք» տրամաբանությամբ կատակներ մի արեք, իրար մի քաշքշեք: Նման կատակները երբեմն ողբերգական ավարտ են ունենում: