Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Անդամատված վնասվածքներ

Անդամատված վնասվածքներ

893
Տարածել

Որոշ դեպքերում վնասվածք առաջացնող հարվածն այնքան ուժգին է լինում, որ բերում է անդամատության` պոկվում է մարմնի որեւէ մասը: Անդամատված վերքը` մարմնի որեւէ մասի (մատ, ձեռք, ոտք) անջատումն է: Սարսափ, մասամբ նաեւ արկածային եւ մարտաֆիլմերից տպավորություն է ստեղծվել, թե անդամատման պարագայում ուժեղ արյունահոսություն է լինում: Իրականում քիչ չեն դեպքերը, երբ վնասված հատվածում արյունատար անոթներն արագ կծկվում են` նվազեցնելով արյան կորուստը: Անդամատված վնասվածքի դեպքում նախ անհրաժեշտ է դադարեցնել արյունահոսությունը եւ անհապաղ անցնել մարմնի անդամատված մասը խնամելուն: Եթե ամեն ինչ արվի արագ եւ ճիշտ, մեծ է հավանականությունը, որ բժիշկները կհաջողեն վերականգնել վնասված մասի ամբողջականությունը: Նախ պետք է գտնել անդամատված մասը, այն փաթաթել ստերիլ անձեռոցիկով, դնել պլաստիկ տոպրակի մեջ, տոպրակը փուչիկի նման փչել եւ փակել: Հետո «փուչիկը» տեղադրել սառույցով եւ ջրով լցված որեւ է տարայի մեջ` (այլ տոպրակ, աման) հյուսվածքների մահը դանդաղում է ցածր ջերմաստիճաններում: Պետք է բացառել անդամատված մասի շփումը սառույցի եւ ջրի հետ: Արագ արձագանքման ծառայությունների տեղ հասնելուն պես նրանց հայտնեք պատահարի ժամը:

ՀԻՇԵՔ,

Ճիշտ արձագանքը փրկության գրավականն է: