Գլխավոր Միջոցառումներ Հայաստանը մասնակցում է պատանի հրշեջ-փրկարարների միջազգային հավաքին

Հայաստանը մասնակցում է պատանի հրշեջ-փրկարարների միջազգային հավաքին

3193
Տարածել

Հուլիսի 11-20-ը Բելառուսի Գոմելի մարզում անցկացվում է պատանի հրշեջ-փրկարարների 16-րդ միջազգային հավաքը, որին մասնակցում են նաեւ Հայաստանի պատանի հրշեջ-փրկարարները:

Բացի Հայաստանից մասնակցում են նաեւ Բուլղարիայի, Բելառուսի, Վրաստանի, Գերմանիայի, Իտալիայի, Ղազախստանի, Լատվիայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Սերբիայի, Ուկրաինայի,. Ադրբեջանի թիմերը, որոնցում ընդգրկված են 11-17 տարեկան 10 աղջիկ եւ տղա: Հավաքի նպատակներն են երիտասարդական հրշեջ-փրկարարական կազմակերպությունների միջեւ միջազգային համագործակցության զարգացումը, կենսագործունեության անվտանգության մշակույթի ուսուցումը, հրշեջ-փրկարարական սպորտաձեւերի հանրայնացումը:

Պատանի հրշեջ-փրկարարները մրցում են «Այցեքարտ», «Հրշեջ փոխանցումավազք», «Պատի թերթ», «Առաջին բժշկական օգնության ցուցաբերում», «Սպորտլանդիա. Մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի», «Տուրիստական անցուղի» մարզաձեւերում: Սրանից բացի կազմակերպվելու են դաշտային ուսումնավարժություններ, կենսագործունեության անվտանգության վարպետության դասեր, թեմատիկ սեմինարներ եւ կլոր սեղաններ:

Հայաստանում պատանի հրշեջ-փրկարարների հանրապետական առաջնություն անցկացվում է 2013 թվականից: Այս տարի մայիսին անցկացվել է 6-րդ անգամ որին մասնակցել է մայրաքաղաքի եւ մարզերի 12 թիմ:

Գոմելի միջազգային առաջնության մասին առավել մարնրամասն՝ պատանի հրշեջ-փրկարարների վերադարձից հետո: