Գլխավոր Միջոցառումներ Դիլիջանում կանցկացվի «Դիմակայունության մարզային ֆորում»

Դիլիջանում կանցկացվի «Դիմակայունության մարզային ֆորում»

984
Տարածել

2017 թվականի հունիսի 1-ին եւ 2-ին Տավուշում անցկացվեց «Աջակցություն Հարավային Կովկասում համայնքների դիմակայունության բարելավմանը» ծրագրով հիմնված «Տավուշի դիմակայունության ֆորումի» երրորդ հանդիպումը, որին բացի մարզի համայնքների, աղետների ռիսկի նվազեցման-կառավարման ոլորտում ծրագրեր իրականացնող տեղական եւ միջազգային կազմակերպությունների, պետական կառույցների ներկայացուցիչներից, մասնակցում էին նաեւ օտարերկրյա փորձագետները: Հավաքը ֆինանսավորել էին Եվրոպական հանձնաժողովի բնակչության պաշտպանության եւ մարդասիրական օգնության հարցերով գլխավոր վարչությունը՝ «Աջակցություն Հարավային Կովկասում համայնքների դիմակայունության բարելավմանը» ծրագրի եւ Միջազգային Վիշեգրադյան հիմնադրամն ու Նիդերլանդների թագավորության արտաքին գործերի նախարարությունը՝ «Վիշեգրադյան փորձագետները Հարավային Կովկասի դիմակայունության ֆորումներին» ծրագրի շրջանակում:

Երկուշաբթի՝ հուլիսի 16-ին, Դիլիջանում կանցկացվի «Դիմակայունության մարզային ֆորում»՝ համայնքային մակարդակում աղետների ռիսկի նվազեցման եւ դիմակայունության գործիքների, այդ գործիքների ներդրման մեխանիզմների վերաբերյալ: Նախաձեռնության հեղինակներն են Հայաստանում աղետների ռիսկի կառավարման ոլորտում պետական կառույցներին մշտապես աջակցող կազմակերպություններից երիտասարդության եւ կանանց իրավունքների պաշտպանության «ՕքսԵջեն» հիմնադրամն ու «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնել»՝ Save the children inetnational կազմակերպության Հայաստանի ներկայացուցչությունը «Հարավային Կովկասում աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված լավագույն փորձի ինստիտուցիոնալացումը, կրկնօրինակումն ու տարածումը» ծրագրի շրջանակում: Գործընկերներ են արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունները, ԱՌՆԱՊ հիմնադրամը, Հայկական կարմիր խաչը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի եւ մանկական հիմնադրամի Հայաստանի գրասենյակները:

Մանրամասները՝ առաջիկայում: