Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի եւ Ռուսաստանի քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ աղետների հետեւանքների վերացման գործերի նախարարության զարգացման ինստիտուտի քաղաքացիական պաշտպանության ակադեմիայի համագործակցության շրջանակում մայիսի 29-ից հունիսի 9-ը Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարբեր ստորաբաժանումներում վերապատրաստվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների խումբը:
Վերապատրաստման ծրագրի հիմնական թեման Հայաստանին բնորոշ սեյսմիկ ռիսկերն են:
«Արտակարգ իրավիճակներում հակաճգնաժամային կառավարում» դասընթացները կանցնեն Տվեր քաղաքի ճգնաժամային իրավիճակների կառավարման կենտրոնում, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մոնիտորինգի եւ կանխատեսումների համառուսաստանյան «Հակատարերք» կենտրոնում, «Ցենտրոսպաս» արէոշարժական հատուկ փրկարարական ջոկատում, մարդկանց զանգվածային կուտակումների վայրերում բնակչության ազդարարման եւ տեղեկացման համառուսաստանյան համալիր տեղեկատվական կենտրոնում:
Հայաստանի փրկարարները կայցելեն «Համալիր անվտանգություն-2018» միջազգային ցուցասրահ:
Վերապատրաստման ծրագրի մասին առավել մանրամասն՝ հայ փրկարարների վերադարձից հետո: