Գլխավոր ՀՀ ԱԻՆ ՔԿՃՄ ռիսկերին արձագանքման կարողությունների զարգացում

ՔԿՃՄ ռիսկերին արձագանքման կարողությունների զարգացում

583
Տարածել

«911. Արտակարգ թերթը»  մի քանի անգամ անդրադարձել է Եվրամիության «Քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային (ՔԿՃՄ/CBRN) գերազանցությունների կենտրոնի» հովանավորությամբ 9 երկրում (Հայաստան, Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա, Սերբիա, Մակեդոնիա, Բոսնիա-Հերցոգովինա, Խորվաթիա) քիմիական, կենսաբանական, ճառագայթային արձագանքման խմբեր ստեղծելու ծրագրին   «Կենսաբանական անվտանգություն» , «Կձեւավորվեն ՔԿՃՄ արձագանքման խմբեր» , «Հայաստան-Վրաստան» :

Ծրագրով նախատեսված է արձագանքման ուժերի ստեղծում, կարողությունների զարգացում, կազմակերպվել են քիմիական, կենսաբանական, ճառագայթային, միջուկային ռիսկերին արձագանքման վերաբերյալ դասընթացներ, երկրները արձագանքման խմբերի համար գույք են ստացել: Հայաստանը՝  230 հազար եվրոյի. անհատական պաշտպանության միջոցներ, քիմիական, կենսաբանական, ճառագայթային ազդակների հայտնաբերման սարքեր և այլն:

Այսօր եւ վաղը ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում նույն թեմայով վերապարտասման դասընթաց է անցկացվում ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի, Երեւանի փրկարար վարչության, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի մասնագետների համար՝ ընդհանուր 18 փրկարարի: Դասընթացներին հետեւում է Սլովակիայի ներքին գործերի նախարարության միջազգային անվտանգության եւ ճգնաժամային կառավարման ինստիտուտի տնօրեն Մարիան Կոլեչիկը:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության քիմիական, ճառագայթային, կենսաբանական մոնիթորինգի բաժնի պետ, փ/ծ գնդապետ Վալերի Բագիյանի խոսքով, քիմիական, կենսաբանական, ճառագայթային արձագանքման խմբեր ստեղծելու ծրագրի մասնակիցներից Հայաստանը միակն է, որ մարզերում արձագանքման խմբեր է ձեւավորել: Եթե նախապես որոշված էր նշված 230 հազարի գույքը տրամադրել Սյունիքի, Շիրակի, Լոռու մարզի փրկարարներին, հիմա աշխարհագարությունն ընդլայնվել է եւ վերապատրաստման դասընթաց են անցել եւ գույք ստացել Տավուշի փրկարարները, քաղաքացիական պաշտպանության ուժերը, INSARAG-ի հայկական թիմը: Հիմա նշված մարզերի հրշեջ-փրկարարական ջոկատների բոլոր հերթափոխերում կան են քիմիական, կենսաբանական, ճառագայթային, միջուկային ռիսկերին արձագանքման ունակ չորս մասնագետ:

Ավելի շատ թվով մասնագետներ վերապարտաստելու որոշումը պատահական չէ. աշխարհում օրեցօր աճում են քիմիական կամ կենսաբանական ռիսկերը; Ի հավելումն, Հայաստանում կան նման ռիսկերի օջախներ՝ ատոմակայան, քիմիական ձեռնարկություններ, պոչամբարներ եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ