Գլխավոր ՀՀ ՆԳՆ ԲԱՑ ԴԱՍԵՐ

ԲԱՑ ԴԱՍԵՐ

661
Տարածել

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը պարբերաբար դասընթացներ է անցկացնում դպրոցներում: Հերթականը Սպիտակի երկրաշարժի տարելիցի նախօրերին էր: Դեկտեմբերի 5-ին գործակալության աշխատակիցներն այցելել էին Երևանի «Ուսում» հանրակրթական դպրոց՝ ներկայացնելու երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնները: Հաջորդ օրը նախարարություն էին այցելել Երևանի թիվ 121 և թիվ 155 դպրոցների 8-րդ դասարանի աշակերտները: Սեյսմիկ ծառայության մասնագետները երեխաներին պատմեցին, թե ինչ է երկրաշարժը, նրանց ներկայացրեցին երկրաշարժի դեպքում վաղ ազդարարման համակարգի սարքերն ու դրանց աշխատանքի սկզբունքները:

Աղբյուր՝ mes.am