Գլխավոր Նորություններ ՕԳՈՍՏՈՍԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔԵՐԸ

ՕԳՈՍՏՈՍԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔԵՐԸ

620
Տարածել

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2017-ի օգոստոսին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

Փրկարար ծառայության ստորաբաժանումները օգոստոս ամսին իրականացրել են 2790 ելք՝ 201-ով ավելի, քան 2016-ի օգոստոսին: 1539-ը կանչով փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 783՝ կենցաղային կանչ, 112՝ կեղծ ահազանգ, 356՝ այլ դեպքեր: Արտակարգ դեպքերից զոհվել է 32 մարդ (այդ թվում՝ 7 կին, 2 երեխա), տուժել՝ 1079 մարդ (այդ թվում՝ 310 կին և 185 երեխա): Փրկարարները 23 մարդու կյանք են փրկել: 2016-ի օգոստոսին փրկել էին 13 հոգու: Անցած տարվա օգոստոսի համեմատ զոհերի քանակը նվազել է 11-ով, տուժածներինն աճել 54-ով:

Հրդեհներ

Գրանցվել է հրդեհների առաջացման վերաբերյալ 1245 ահազանգ (2016-ի օգոստոսին՝ 1133 ահազանգ), որից հրդեհ է գրանցվել 1055 դեպքում (2016-ի օգոստոսին՝ 980 դեպք): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հրդեհների քանակն աճել է 75-ով:

95 դեպքում կեղծ ահազանգ է գրանցվել, 25 դեպքում հսկողությամբ իրականացվող այրումը հրդեհի տեղ են ընդունել և ահազանգել փրկարարներին: Հրդեհներից տուժել է 3 մարդ (2016-ի օգոստոսին՝ 1 զոհ, 2 տուժած): Նյութական վնասը՝ մոտ 122 մլն դրամ՝ 387 մլն-ով պակաս, քան 2016-ի օգոստոսին: Հրդեհների մեծ մասը բուսածածկ տարածքներում է գրացվել՝ 660 դեպք, 2016-ի օգոստոսին՝ 643 դեպք: Սրանից բացի կրակի բաժին են դարձել աղբ՝ 111, առանձնատուն՝ 82, բնակելի շենք՝ 48, տրանսպորտային միջոց՝ 35, կրպակ-տնակ-ավտոտնակ՝ 21, պահեստավորված անասնակեր՝ 9 և այլն: Քաղաքներում գրանցվել է 451 հրդեհ, գյուղերում՝ 275: 2016-ի օգոստոսի համեմատ աճել է թե քաղաքային, թե գյուղական հրդեհների քանակը, համապատասխանաբար՝ 11-ով և 82-ով: Երևանում գրանցվել է 287 հրդեհ: Մարզերից ամենաշատը տուժել է Կոտայքը՝ 115 քաղաքային և 121 գյուղական հրդեհ, ամենաքիչը՝ Վայոց ձորը՝ 10 քաղաքային, 13 գյուղական հրդեհ:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ՝ ՃՏՊ

Գրանցվել է 367 ՃՏՊ՝ 65-ով ավելի, քան անցած տարի օգոստոսին: ՃՏՊ-ներից զոհվել է 26, տուժել՝ 543 մարդ: 2016-ի օգոստոսի համեմատ զոհերի թիվը նվազել է երկուսով, տուժածներինը՝ աճել 99-ով: ՃՏՊ-ների մեծ մասը՝ 197 դեպք, բախումներն են: 90 դեպք՝ վրաերթ, 39 դեպք՝ տրանսպորտային միջոցների շրջում, 41 դեպք՝ այլ բնույթի ՃՏՊ:

Թունավորումներ

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է 523 թունավորում, զոհվել է 3, տուժել 528 մարդ: 2016-ի օգոստոսին՝ 557 թունավորում, 5 զոհ, 557 տուժած: Թունավորումների հիմնական պատճառներն են. ալկոհոլ՝ 126, դեղորայք՝ 98, կարիճի

 

և սարդի խայթոց՝ 93, քիմիական նյութեր՝ 90, սննդամթերք՝ 39, մեղվի խայթոց՝ 38, օձի խայթոց՝ 25 և այլն:

Թունավորումների մեծ մասը գրանցվել է Երևանում՝ 347: Մարզերից ամենաշատ թունավորումներ եղել են Արմավիրում՝ 73, ամենաքիչը՝ Տավուշում՝ 1 և Վայոց ձորում՝ 2:

Այլ դեպքեր

2017-ի օգոստոսին գրանցվել է 4 փլուզում, 4 պայթյուն, 1 քարաթափում, 2 ուժեղ քամի, մայրուղային խողովակաշարի մեկ վթար և այլն:

 

Հրապարակման պատրաստեց

Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ