Գլխավոր Ուսուցողական նյութեր Հզոր պայթյուն

Հզոր պայթյուն

956
Տարածել

Մարտի 24-ին, առավոտյան ժամը 08:40-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Գեղի-Լուսակերտ ավտոճանապարհին գտնվող «Շիրինյան եղբայրներ» ընկերությանը պատկանող թթվածնի լիցքավորման կայանը հզոր պայթյունի հետևանքով փլուզվեց: Փլատակների տակ հայտնաբերվեց կայանի աշխատակից, թթվածնային բալոններ լիցքավորող, Նոր Գեղի համայնքի բնակիչ, երեք երեխաների հայր, 49-ամյա Արմենակ Ազարյանի դին: Աշխատակիցներից մեկը բեկորային վնասվածքներով տեղափոխվեց հիվանդանոց: Դեպքի վայրում որոնաղափրկարարական աշխատանքները ղեկավարում էր ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը: Հարուցվել է քրեական գործ:

Մինչ օրենքով սահմանված ժամկետում պայթյունի պատճառների ի հայտ բերելու տեխնիկական անաչառ ու բազմակողմանի քննության ավարտը նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով՝ նույն կայանում մարտի 6-ին փորձաքննություն իրականացրած ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի»  ղեկավար և փորձագիտական կազմի մի քանի աշխատակիցների պարտականությունների կատարումը դադարեցված է: Պայթյունի պատճառը պարզելու համար նախարարի հրամանով կազմվել է հանձնաժողով:

 

Նկարները՝ ՖՈՏՈԼՈՒՐ-ի