Վարորդի առաջնային խնդիրը ճանապարհային երթևեկության անվտանգությունն է: Նա պատասխանատու է ոչ միայն իր կյանքի, այլև իր ուղևորների և երթևեկության մյուս մասնակիցների անվտանգության համար: Վարորդն իրավունք չունի շեղվել մեքենա վարելիս և զբաղվել այլ գործերով: Վարորդի ուշադրությունը կարող են շեղել.
— սնունդ ընդունելը,
— հեռախոսով խոսելը,
— երեխաների խնամքը,
— կենդանիները,
— մեքենայում գտնվող սարքերի աշխատանքի կարգավորումը:
Եթե մեքենա եք վարում, ապա միշտ եղեք սթափ վիճակում: Հետևեք, որ ձեր մեքենան լինի սարքին: Մեքենայի մեջ միշտ ունեցեք առաջին օգնության արկղիկ:
Երթևեկելու ընթացքում մի շեղվեք կողմնակի գործերի վրա, անհրաժեշտության դեպքում կանգնեցրեք մեքենան:
Ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում առավել խոցելի են հետիոտները՝ մեքենայի վրաերթի ժամանակ նրանք ստանում են լուրջ վնասվածքներ: Քիչ չեն նաև մահվան ելքով դեպքերը: Հետիոտները նույնպես ամենայն լրջությամբ պատասխանատու են երթևեկության կանոնների պահպանման համար:
Հետիոտնը պարտավոր է
— փողոցն անցել անցումներով՝ միայն կանաչ լույսի առկայության դեպքում,
— փողոցն անցնել միայն այն ժամանակ, երբ մեքենաները կանգնել են:
Կան երկրներ, որտեղ հետիոտները օրվա մութ ժամերին հագնում են լույսի ճառագայթներն արտացոլող հատուկ ժապավեններով հագուստ: