ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով ստեղծվել է արտակարգ իրավիճակների հետեւանքով վնասի գնահատման մեթոդաբանության եւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց վնասի փոխհատուցման կարգի մշակման աշխատանքային խումբ:
Խմբի ղեկավարը ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության եւ աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ, փ/ծ գնդապետ Տիգրան Գիդաչյանն է: Ներգրավված են ԱԻՆ տարբեր վարչությունների եւ ստորաբաժանումների ներկայացուցիչներ: