Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 133 հեռախոսային խորհրդատվություն, 4 ելք. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

133 հեռախոսային խորհրդատվություն, 4 ելք. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

2459
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը հուլիսի 6-13-ը ստացել է 133 զանգ, որից 117-ը՝ հոգեբանական աջակցության եւ ուղղորդման վերաբերյալ: Այս 117-ից 62-ը եղել են կորոնավիրուսով հնարավոր վարակվածության մասին զանգեր:

Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. հինգը՝ ինքնավնասման սպառնալիքի, չորսը՝ հոգեկան խանգարումներով քաղաքացիների, երեքը՝ ինքնասպանության փորձի, երկուսը՝ ալկոհոլիզմով տառապող քաղաքացու, մեկական՝ միջանձնային բնույթի խնդրի եւ կեղծ ահազանգի վերաբերյալ:

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

ԱԻՆ հոգեբանները վարել են 43 հոգեբանական զրույց, որից 33-ը՝ ԱԻՆ վետերանների հետ, 10-ը՝ հենաշարժողական համակարգի խնդիրներով աշխատակիցների հետ։

Նշված ժամանակահատվածում հոգեբանական աջակցության բաժնի աշխատակիցները տուժածներին եւ նրանց հարազատներին տեղում՝ դեպքի վայրում, հոգեբանական աջակցություն ցուցաբերելու նպատակով իրականացրել են չորս ելք՝ ինքնասպանության փորձի, հոգեբանական ուղղորդման եւ կեղծ զանգի վերաբերյալ ահազանգերով:

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։