2011 թվականից Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունն անցկացնում է մարդկանց անվտանգության եւ փրկության թեմայով «Արիության համաստեղություն» խորագրով ամենամյա մրցանակաբաշխությունը եւ «Լավագույնն ըստ մասնագիտության» սկզբունքով որոշում լավագույն աշխատակիցներին:
Անվանակարգերն են «ԱԻՆ լավագույն կառուցվածքային ստորաբաժանում», «ԱԻն կառավարմանը հանձնված լավագույն կազմակերպություն», «Լավագույն հրշեջ—փրկարար», «Լավագույն փրկարար», «Լավագույն լեռնափրկարար», «Լավագույն հրշեջ —փրկարարական ջոկատ», «Լավագույն հատուկ օբյեկտի պահպանության ջոկատ» եւ այլն:
Մրցանակներ կշնորհվեն նաեւ լրատվամիջոցներին եւ ազատ լրագրողներին՝համագործակցության, աղետների ռիսկերի նվազեցման, հանրային իրազեկման մակարդակը բարձրացնելու համար: Սահմանվել է «Կոչումով փրկարար» հատուկ անվանակարգ՝ արտակարգ իրավիճակներում մարդկանց օգնություն ցուցաբերած քաղաքացիների համար:
Հաղթողներին կանդրադառնանք շուտով: