ՕքսԵՋեն հիﬓադրամը, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչությունը հայտարարում են Հայաստանում գործող հինգ մասնավոր ընկերության համար արտակարգ իրավիճակներում գործելու պլանների մշակման եւ այդ կազմակերպությունների աշխատակիցների վերապատրաստման դասընթացների անցկացման մրցույթներ: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության եւ քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչության ֆինանսավորմամբ իրականացվող «Աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված լավագույն փորձի ինստիտուցիոնալացումը, կրկնօրինակումն ու տարածումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում:
Մասնավոր ընկերությունները որեւէ ծախս չեն անելու: Բոլոր ցանկացողները պետք է նախաձեռնության հեղինակներին ներկայացնեն հետեւյալ տվյալները. կազմակերպության անուն, հասցե եւ հեռախոս, կոնտակտային անձի տվյալներ, կարճ ու ամփոփ տեղեկություն կազմակերպության մասին. ինչու եք կարեւորում արտակարգ իրավիճակներում գործելու պլանի առկայությունը ձեր կազմակերպությունում:
Նախապատվություն կտրվի այն կազմակերպություններին, որոնք չունեն աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) պլան, աշխատակիցների քանակը 100-ից քիչ չէ, իրականացնում են սոցիալական պատասխանատվությանն ուղղված ծրագրեր եւ/կամ ծավալում են երեխայակենտրոն գործունեություն, շահառուներին քանակը՝ 500-1000:
Հետաքրքրված կառույցները կարող են մինչեւ հունիսի 11-ը դիմել նախաձեռնության հեղինակներին.
Էլհասցե. gabovyan@oxygen.org.am
Հեռախոս. 043 401 303