Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ մոտ 250 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն,«ՎեոլիաՋուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման, սանմաքրման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:
Գրանցվել է 40 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 80 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարան իցիջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարան ում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երեւանի Արաբկիր, Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների եւ Արագածոտնի ու Շիրակի փրկարարները: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Տարբեր տարածքներում արգելափակված տասնյակ մեքենաներ են դուրս բերվել երթեւեկելի հատված:
Այլ կանչեր. Արաբկիրի փրկարարներն ահազանգ են ստացել, որԱվետիսյան փողոցի շենքերից մեկի 7-րդ հարկում կասկածելի պարունակությամբ ճամպրուկ է տեղադրված: Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են դատարկ եւ կոտրված ճամպրուկ:Շենգավիթի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Չեխովի փողոցում քաղաքացին ընկել է փոսը: Հրշեջ-փրկարարները 47-ամյա տղամարդուն հանել են 6 մետր խորությամբ փոսից: Տուժածը հոսպիտալացվել է:Ավանի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Աճառյան փողոցի շենքերից մեկի մի բնակարանում կատուն հարձակվում եւ վնասում է բնակչին: Հրշեջ-փրկարարները հեռացրել են կենդանուն:
Կոտայքի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Բյուրեղավան-Արզնի ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում եւճանապարհը մասամբ փակվել է: Փրկարարները քարերը հեռացրել են ճանապարհի երթեւեկելի հատվածից:
Մայրաքաղաքում եւ տարբեր մարզերում փրկարարները կազմակերպել են «Հրդեհի դեպքում կազմակերպության աշխատակիցների տարհանումը», «ՀԱԷԿ-ի ճառագայթային (կամ) քիմիական վթարների դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը», «Հրդեհաշիջում, տարհանում, տուժածներին 2-րդ հարկից իջեցում» եւ այլ թեմաներով վարժանքներ: