Այս տարի մայիսի 4-27-ը, արդեն 11-րդ անգամ, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացվում են ամփոփիչ ատեստավորման պետական քննություններ բակալավրի և միջին մասնագիտական կրթական ծրագրերով՝ վեց մասնագիտությամբ. ճգնաժամային կառավարում, փրկարարական գործ, հրդեհային պաշտպանություն, քաղաքացիական պաշտպանություն, պաշտպանություն արտակարգ իրավիճակներում, տրանսպորտային և հրշեջ-փրկարար հատուկ տեխնիկայի շահագործում և սպասարկում: Պետական քննություններին մասնակցում է 240 ուսանող-շրջանավարտ:
25-ամյա բուհն արդեն ավելի քան 1500 մասնագետ է տվել հասարակությանը, որոնցից շատերը հիմա հրշեջ-փրկարարական ջոկատների փոխհրամանատարներ ու հրամանատարներ են, քաղաքացիական պաշտպանության և աղետների ռիսկի կառավարման ծրագրերի պատասխանատուներ:
Տարեցտարի նվազում է պետական քննությունից անբավարար ստացողների թիվն ու աճում գերազանց ստացողների թիվը: Հուսանք, այս տարին բացառություն չի լինի: