Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

126
Տարածել

Հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը Ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի ու Արցախի հանրապետությունների տարածքում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել։

Տարածաշրջանում 3 եւ ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 5 երկրաշարժ.

  • Հուլիսի 27-ին Վրաստանում՝ Գորի քաղաքից 28 կմ հարավ-արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ։
  • Հուլիսի 28-ին Վրաստանում՝ Բորժոմի քաղաքից 5 կմ հարավ-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
  • Հուլիսի 30-ին Ադրբեջան-Ռուսաստան սահմանային գոտում՝ Շեքի քաղաքից 15 կմ հյուսիս-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ։
  • Օգոստոսի 1-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 5 կմ հյուսիս՝ 4 բալ ուժգնությամբ եւ Թուրքիայում՝ Սարիղամիշ քաղաքից 36 կմ հյուսիս-արեւմուտք՝ 5-6 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս 6.0 եւ ավելի մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել:

«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ