Գլխավոր Միջոցառումներ Յուրօրինակ համագործակցություն` վասն անվտանգության մշակույթի ձեւավորման

Յուրօրինակ համագործակցություն` վասն անվտանգության մշակույթի ձեւավորման

208
Տարածել

Հունիսի 26-ին Երեւանի Ավան վարչական շրջանում գտնվող «Ամենագետներ» նախակրթարանում բաց դաս էր՝ կենցաղային հրդեհների, երկրաշարժի, այլ ռիսկերի եւ աղետների թեմաներով: Միջոցոռումը նախակրթարանի եւ ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» համագործակցության արդյունք էր:

Համագործակցությունը սովորական ձեւաչափով չէր: ՃԿՊԱ Ճգնաժամային կառավարման ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, մասնագիտական կողմնորոշման եւ կարիերայի ուղղորդման պատասխանատու Ռուզաննա Ղարիբյանը «Ամենագետներ» նախակրթարանի ղեկավարությանն առաջարկել էր անվտանգության մշակույթի թեմայով ծրագիր նախաձեռնել: Նախակրթարանի մանկավարժներն էլ օգտվել էին ՃԿՊԱ մասնագետների մշակած ուսումնական նյութերից եւ միջին խմբի (4-5 տարեկան երեխաներ), 21 սանի մասնակցությամբ բաց դաս կազմակերպել:

Առավել մանրամասն՝ այստեղ