Գլխավոր Վերլուծություն Այսօր երկրաշարժի զոհերի հիշատակի եւ աղետների դիմակայության օրն է

Այսօր երկրաշարժի զոհերի հիշատակի եւ աղետների դիմակայության օրն է

2355
Տարածել

Այսօր լրանում է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի հյուսիսում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի 32-րդ տարելիցը: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41-ին տեղի ունեցած երկրաշարժը Սպիտակի երկրաշաժ անունը ստացավ, քանի որ էպիկենտրոնը Սպիտակ քաղաքի մոտ գտնվող Շիրակամուտ (Նալբանդ) գյուղում էր: Այստեղ ցնցումների ուժգնությունը 9-10 բալ էր: Ուժգին ցնցումների հետեւանքով կես րոպեում ավերվել է հանրապետության գրեթե ողջ հյուսիսային հատվածը, որտեղ ապրում էր 1 միլիոն մարդ։

Երկրաշարժից շարքից դուրս է եկել հանրապետության արդյունաբերական ներուժի շուրջ 40 տոկոսը, լիովին ավերվել են Սպիտակ քաղաքը, մասամբ ավերվել են Գյումրի (Լենինական), Ստեփանավան, Վանաձոր (Կիրովական) քաղաքները եւ բազմաթիվ գյուղեր: Ընդանուր՝ ավելի քան 400 բնակավայր:

Երկրաշարժը խլեց ավելի քան 25 000 մարդու կյանք, վիրավորվեց ավելի քան 31 000 մարդ, կես միլիոնից ավելի մարդ մնաց անօթեւան:

Մինչեւ 2019 թվականը դեկտեմբերի 7-ը Հայաստանում երկրաշարժի զոհերի հիշատակի օր էր: 2019 թվականին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության առաջարկով, փոխվեց «Տոների եւ հիշատակի մասին» օրենքն ու դեկտեմբերի 7-ը դարձավ՝ երկրաշարժի զոհերի հիշատակի եւ աղետների դիմակայության օր: Փոփոխության նպատակն է ողջ մարդկության ուշադրությունը հրավիրել աղետների նվազեցման ու դիմակայուն հասարակություն ունենալու կարեւորության վրա: