Գլխավոր Վերլուծություն Դեկտեմբերի արտակարգ դեպքերը

Դեկտեմբերի արտակարգ դեպքերը

2312
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2019 թվականի դեկտեմբերին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

ԱԻՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները դեկտեմբեր ամսին իրականացրել են 1847 ելք՝ 650-ով ավելի քան 2018 թվականի դեկտեմբերին: 856 կանչով փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 656 ելք՝ կենցաղային կանչ, 85՝ կեղծ ահազանգ, 250՝ այլ դեպք: Արտակարգ դեպքերից զոհվել է 32 մարդ (այդ թվում՝ 6 կին, 2 երեխա), տուժել` 1144 մարդ (այդ թվում՝ 358 կին եւ 169 երեխա): Փրկարարները 21 մարդու կյանք են փրկել: 2018 թվականի դեկտեմբեր ամսվա համեմատ զոհվածների թվաքանակի նվազել է 9-ով (21.9%-ով), տուժածներինը աճել 164-ով:

Ինչպես եւ դիտարկվող նախորդ ժամանակահատվածներում արտակարգ դեպքերի զգալի մասը` 96,5 տոկոսը հրդեհները, ճանապարհատրանսպորտային պատահարներն ու թունավորումներն են:

Հրդեհ

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհ­նե­րի առա­ջաց­ման վե­­­­րա­­­­­­բեր­յալ 588 ահազանգ (2018 թվականի դեկտեմբերին՝ 337 ահազանգ), որից հրդեհ է գրանցվել 422 դեպքում (2018 թվականի դեկտեմբերին՝ 196 դեպք): Հրդեհներից տուժել է 3 մարդ: Դեկտեմբերին հրդեհների առավելագույն քանակը գրանցվել է բուսածածկ տարածքներում՝ 127 դեպք: Բացի սրանից կրակի բաժին են դարձել. աղբ՝ 72 դեպք, առանձնատուն՝ 60 դեպք, տրանսպորտային միջոց՝ 36 դեպք, բնակելի շենք՝ 32 դեպք, անասնակեր՝ 7 դեպք եւ այլն: 65 դեպքում գրանցվել է կեղծ ահազանգ: 90 դեպքում՝ հրդեհի բռնկման սպառ­նալիք եւ ծխապատ գոտին, իսկ 11 դեպքում հսկողությամբ իրականացվող այրումը հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել փրկարարներին: Հրդեհների մեծ մասը՝ 285 դեպք, գրանցվել է քաղաքներում, 137 հրդեհըշ գյուղերում: 2018 թվականի դեկտեմբերի համեմատ, քաղաքային հրդեհների քանակն աճել է 131-ով, գյուղական հրդեհներինը՝ 95-ով:

Երեւանում գրանցվել է 148 հրդեհ: Մարզերից ամենաշատգը տուժել է Լոռին՝ 81 հրդեհ, ամենաքիչը Վայոց ձորը՝ 11: Ըստ համայնքների. հրդեհներից ամենաշատը տուժել են Լոռու քաղաքները՝ 43 եւ գյուղերը՝ 38, ամենաքիչը տուժել են Վայոց ձորի քաղաքները՝ 3 եւ Արագածոտնի ու Շիրակի գյուղերը՝ վեցական հրդեհ:

Ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՃՏՊ

2019 թվականի դեկտեմբերին հանրապետությունում գրանցվել է 502 ՃՏՊ՝ 115-ով ավելի քան 2018 թվականի դեկտեմբերին: ՃՏՊ-ներից զոհվել է 22, տուժել՝ 618 մարդ: 2018 թվականի դեկտեմբեր ամսվա համեմատ զոհվածների քանակը նվազել է 12-ով, տուժածներինը աճել՝ 62-ով: ՃՏՊ-ների կեսը՝ 253 դեպք, բախումներն են: 137 դեպք՝ մարդկանց վրաերթ, 42 դեպք՝ տրանսպորտային միջոցների շրջումներ, 70 դեպք՝ այլ բնույթի ՃՏՊ:

Թունավորում  

Հանրապետությունում հաշվետու ժամանակահատվածում գրանց­վել է 417 թունավորում, զոհվել է 10, տուժել՝ 505 մարդ: 2018 թվականի դեկտեմբերի համեմատ թունավորումների դեպքերն աճել են 59-ով, զոհվածների քանակը՝ 7-ով, տուժածներինը՝ 88-ով:

Թունավորումների հիմնական պատճառներն են. 159 դեպք՝ ալկոհոլ, 80 դեպք՝ դեղորայք, 74 դեպք՝ շմոլ գազ, 67 դեպք՝ քիմիական նյութեր, 20 դեպք՝ սննդամթերք եւ այլն:
Երեւանում գրանցվեկ է 288 թունավորում: Մարզերից ամենաշատը տուժել է Արմավիրը՝ 27 դեպք, ամենաքիչը Վայոց ձորը՝ մեկ թունավորում:

Այլ դեպքեր

2019 թվականի դեկտեմբերին հանրապետությունում գրանցվել է 10 փլուզում, վայրի կենդանիների 4 հարձակում, 3 պատահար երկաթգծի ուղիներին, 3 մերկասառույց, 2 պայթյուն, 1 քարաթափում, եւ այլն:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ. Նախորդ ամիսների դեպքերը

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

Հունիս

Հուլիս

Օգոստոս

Սեպտեմբեր

Հոկտեմբեր

Նոյեմբեր