Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 30 խորհրդատվություն, 36 ուղեգրում, 1 երթ, 3 դասընթաց. Փրկարար ծառայության բժիշկներն ամփոփում...

30 խորհրդատվություն, 36 ուղեգրում, 1 երթ, 3 դասընթաց. Փրկարար ծառայության բժիշկներն ամփոփում են շաբաթը

121
Տարածել

2023 թվականի ապրիլի 14-20-ը ժամանակահատվածում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 30 քաղաքացու:

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 66 մարդ` 33 ծառայող, 23 ընտանիքի անդամ, 10 կենսաթոշակառու: 36-ը ուղեգրվել են ստացիոնար բուժման։

Վարչության շտապ օգնության մեքենան կատարել է 1 երթ:

Վարչության մասնագետները կազմակերպել են «Առաջին բուժօգնություն» դասընթաց՝ փրկարարների երեք խմբի համար: