Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 եւ ավելի բալ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ մեկ երկրաշարժ

118
Տարածել

2022 թվականի դեկտեմբերի 15-21-ը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ մեկ երկրաշարժ. դեկտեմբերի 17-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ

  • Դեկտեմբերի 16-ին Ադրբեջանում՝ Մինգեչաուր քաղաքից 44 կմ հյուսիս-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
  • Դեկտեմբերի 17-ին Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 12 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Դեկտեմբերի 18-ին Թուրքիայում՝ Արդահան քաղաքից 28 կմ հարավ-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ եւ Ադրբեջանում՝ Շեքի քաղաքից 4 կմ հյուսիս՝ 3-4 բալ ուժգնությամբ։
  • Դեկտեմբերի 20-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 17 կմ հյուսիս-արեւելք՝ 5-6 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով մեկ երկրաշարժ: Դեկտեմբերի 20-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի հյուսիսային ափամերձ տարածքում` Ֆորտունա քաղաքից 23 կմ դեպի հարավ-արեւմուտք գրանցվել է երկրաշարժ, որն ունեցել է 6.4 մագնիտուդ: Երկրաշարժի հետեւանքով զոհվել է առնվազն 2 մարդ, 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Կան ավերածություններ:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»