Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 51 հեռախոսային խորհրդատվություն, 2 ելք. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

51 հեռախոսային խորհրդատվություն, 2 ելք. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

2274
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը հոկտեմբերի 12-19ը ժամանակահատվածում ստացել է 74 զանգ, որից 51-ը՝ հոգեբանական աջակցության եւ ուղղորդման վերաբերյալ: Այս 51-ից 45-ը եղել է կորոնավիրուսով հնարավոր վարակվածության մասին:

Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. քսանմեկը՝ ռազմական դրության, մեկական՝ հոգեկան խանգարումներով քաղաքացիների, ինքնասպանության փորձի վերաբերյալ:

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Նշված ժամանակահատվածում հոգեբանական աջակցության բաժնի աշխատակիցները տուժածներին եւ նրանց հարազատներին տեղում՝ դեպքի վայրում, հոգեբանական աջակցություն ցուցաբերելու նպատակով իրականացրել են 2 ելք՝ ռազմական դրության վերաբերյալ ահազանգերով։

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։