Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Վնասազերծվել է մոտ 200 միավոր ռազմամթերք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Վնասազերծվել է մոտ 200 միավոր ռազմամթերք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

2216
Տարածել

2022 թվականի ապրիլի 18-24-ը ժամանակահատվածում Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 1088 զանգ:

Շաբաթվա ընթացքում գրանցվել է 5 հրդեհ՝ 2-ը օժանդակ շինությունում, 3-ը չոր խոտածածկ տարածքում: Արձանագրված բոլոր հրդեհները ժամանակին մեկուսացվել են՝ տուժածներ չկան:

ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով, անտառային և հարակից բուսածածկ, ինչպես նաև տնամերձ տարածքներում մեծանում է հրդեհների առաջացման և տարածման վտանգը, ուստի հորդորում է պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները, չստեղծել հրդեհավտանգ իրավիճակներ, ցուցաբերել առավել զգուշավորություն և զգոնություն:

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է տեխնածին բնույթի 41, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 14 կանչ: Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման անձնակազմը արձագանքել է ճանապարհատրանսպորտային երեք պատահարի և օգնություն ցուցաբերել տուժած 7 քաղաքացիների:

Ամբողջ շաբաթվա ընթացքում ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ իրականացրել են չպայթած զինամթերքի հայտանբերման և վնասազերծման աշխատանքներ: Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջաններից հայտնաբերել ու վնասազերծել են հրթիռակասետային 100 ռումբ, 16 պայթուցիչ, 3 հակահետևակային, 1 հակատանկային և 4 ականանետի ական, 18 արկ, գնդիկաբեկորային 10 ավիառումբ, ձեռքի 12 և նռնականետի 8 նռնակ:

ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք՝ 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարները:

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն