Գլխավոր Ուսուցողական նյութեր ԱՌՆ նոր գրականություն՝ ուսումնական հաստատությունների համար

ԱՌՆ նոր գրականություն՝ ուսումնական հաստատությունների համար

1946
Տարածել

Լույս է տեսել «Երիտասարդների ներգրավումը համայնքի դիմակայունության գործընթացներում» թեմայով ուղեցույցը՝ նախատեսված ուսուցիչների եւ սովորողների համար: Այն մշակվել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի եւ «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի համատեղ ջանքերով՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի՝ «Մարդկային անվտանգության բարելավումը Հայաստանի համայնքներում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորել է ՄԱԿ-ի մարդկային անվտանգության հիմնադրամը:

Գրքում կարելի է գտնել տեղեկատվություն աղետների ռիսկի նվազեցման ոլորտում օգտագործվող հիմնական հասկացությունների, արտակարգ իրավիճակների, դրանց դասակարգման, աղետների ռիսկի նվազեցման պլանավորման, վտանգների, խոցելիության եւ կարողությունների բացահայտման մասին։ Հատուկ ուշադրություն է հրավիրված դիմակայունության գործընթացներում երեխաներին ներգրավվելու մոդելներին։

Ուղեցույցը բաղկացած է տեսական մասից ու գործնական առաջադրանքներից։ ԱՌՆԱՊ հիմնադրամի աշխատակից Վահան Հարությունյանի խոսքով՝ գիրքը հետաքրքիր է նրանով, որ հստակ բացատրում է նաեւ ԱՌՆ հետազոտություններ իրականացնելու քայլերը, բացի դրանից՝ երեխաներին սովորեցում է՝ ինչպես քարտեզագրել համայնքին սպառնացող վտանգները, խոցելիությունն ու կարողությունները, ինչպես օգտվել քարտեզագրման տարբեր գործիքներից։

Ուղեցույցի հղումը՝ այստեղ

Պատրաստեց Անի ԱՆՏՆՈՅԱՆԸ

Լուսանկարը տրամադրել է Վահան Հարությունյանը